431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ Մինսկը շուտով կստորագրի ԱԱՀՈՒ ստեղծման մասին համաձայնագիրը

14:26
06 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը և Ուզբեկստանը, որոնք դեռևս չեն միացել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման համաձայնագրին, ընդհանուր առմամբ համաձայն են դրա գործունեության հայեցակարգի հետ, թեև ունեն մի շարք դիտողություններ, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիում» կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Բելառուսական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդ համաձայանգիրը (ԱԱՀՈՒ ստեղծման վերաբերյալ)։ Ավելին՝ Մինսկում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում այդ երկիրը հավանություն տվեց համաձայնագրի նախագծին։ Բացի այդ, բելառուսական կողմը առաջարկություններ ներկայացրեց ԱԱՀՈՒ կազմի մասին։ Ես կարծում եմ, որ Բելառուսի չստորագրելը ընդամենը տեխնիկական խնդիր է, և առաջիկայում այն կվերացվի»,- ասաց Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկնաբանելով օգոստոսի մեկին Ղրղզստանում անցկացված ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները՝ նա հայտնեց, որ Մինսկը երբևէ կասկածներ չի արտահայտել ԱԱՀՈՒ ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ և «այդ նախագիծը չի համարում վնասակար»։

Ինչ վերաբերում է Ուզբեկստանի դիրքորոշմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ Տաշքենդը ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ԱԱՀՈՒ ստեղծման մասին, բայց՝ հատուկ կարծիքով։

«Ուզբեկստանը կարծիք է արտահայտել այն կապակցությամբ, որ պատրաստ է քննարկել ԱԱՀՈՒ ստեղծման հարցը զորամիավորումներից, բայց դեմ է ԱԱՀՈՒ կազմում հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժերի ընդգրկմանը»,- ասաց նա։

Բորդյուժան ընդգծեց, որ Ուզբեկստանը չի խոչընդոտում ԱԱՀՈՒ ստեղծման համաձայնագրի ստորագրմանը և չի առարկում դրա դեմ, բայց մասնակցել «այն ձևով, ինչպես որ համաձայնագիրը մշակվել է, չի ծրագրում»։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:10
04 Դեկտեմբերի 2023
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
17:59
04 Դեկտեմբերի 2023
Հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում․ ՖՈՏՈ
17:52
04 Դեկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
Այսօր Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
17:37
04 Դեկտեմբերի 2023
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար․ էկոնոմիկայի նախարարություն
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
17:06
04 Դեկտեմբերի 2023
2024թ․ հունվարի 1-ից սովորական անձնագրերը տրամադրվելու են առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման
2024թ․–ի հունվարի 1–ից անձնագրերում կլոր վիզայի կարիք այլևս չի լինի
16:23
04 Դեկտեմբերի 2023
ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը ճանաչվել է «World Travel Awards» մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
15:44
04 Դեկտեմբերի 2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայկական կողմն առաջարկությունների վեցերորդ փաթեթն ուղարկել է Բաքու նոյեմբերի 21-ին
13:35
04 Դեկտեմբերի 2023
Արգելվել է Հայաստան ներմուծել որոշ մթերքներ
Արգելվել է Հայաստան ներմուծել որոշ մթերքներ
11:44
04 Դեկտեմբերի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ