Սոչիի Ձմեռային օլիմպիադայի համար լավագույն հյուրանոցային «Արմենիա» համալիրի մրցույթում հաղթել է ամենառոմանտիկ և թանկարժեք նախագիծը

03.08.2009, 13:48
Սոչիի Ձմեռային օլիմպիադայի համար լավագույն հյուրանոցային «Արմենիա»  համալիրի մրցույթում հաղթել է ամենառոմանտիկ և թանկարժեք նախագիծը
Սոչիի Ձմեռային օլիմպիադայի համար լավագույն հյուրանոցային «Արմենիա»  համալիրի մրցույթում հաղթել է ամենառոմանտիկ և թանկարժեք նախագիծը

Իմերեթական ցածրավայրի ճահճուտում քարեր կլցնեն, սակայն՝ ճարտարապետության օրենքներով: «Հայաստանի քարերը». այսպես է հնչում նախագծի հայեցակարգը, որը հաղթել է Սոչիի 2014 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի համար լավագույն հյուրանոցային համալիրի մրցույթում:

Միջազգային բաց մրցույթին մասնակցել է 27 նախագիծ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից: Սակայն հյուրանոցը հենց սկզիբց կոչվում է «Արմենիա»՝ անկախ նախագծի ճարտարապետից:

Թեևի դեպ, երեք ամիս տևած մրցույթի ընթացքում ժյուրին տեսավ, որ հայկական թեման կարելի է մեկնաբանել լայնորեն և ազատակամ:

Մրցույթի արդյունքում հաղթեց ամենառոմանտիկ և թանկարժեք նախագծերից մեկը: «Հայաստանի քարերի» նախահաշիվային արժեքն է 126 միլիոն դոլար:

Տեսքից շենքի մի կողմը լեռ է, իսկ մյուս կողմը՝ հյուրանոց: Հյուրանոցային համալիրում ամեն ինչ նախատեսված է՝ ռեստորան,  մարզադահլիճ, մատուռ: Կհայտվի՞ նման «Հայաստան» Իմերեթական ցածրավայրում՝ կախված է օլիմպիական շինարարության պատվիրատուներից:

«Սոչիում 2014 թ. Ձմեռային օլիմպիադային համար Իմերեթիական ցածրավայրում «ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիր» միջազգային բաց ճարտարապետական մրցույթի նպատակն է ձեռք բերել նորարարական ճարտարապետական լուծումներ, որոնք իրենց մեջ զուգակցում են նոր տեխնոլոգիաները և հայկական ճարտարապետության կիրառականությունը, որոնք կյանքի կկոչվեն Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Իմերեթական ցածրավայրում գտնվող Միութենական Հանրապետությունների հրապարակում:

2009 թ.-ի մարտին ՌԴ կառավարությունը հրավիրեց ԱՊՀ երկրներին մասնակցել Օլիմպիական օբյեկտների կառուցմանը: Հայաստանի Հանրապեությունն առաջիններից էր, ով արձագանքեց Ռուսաստանի հրավերին և որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ առաջարկեց ԲԱՄՈ ընկերությանը՝ այդ նախագծի իրագործման համար:

Մրցույթը հայտարարվեց  ԲԱՄՈ-ի կողմից՝ Հայաստանի կառավարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և Ռուսաստանի ճարտարապետների միության աջակցությամբ:

Մրցույթի ժյուրիի կազմում էին Կրասնոդարի երկրամասի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական լուծումներով զբաղվող հայտնի մասնագետներ:-0-