Ադրբեջանացի սահմանապահների և անհայտ անձանց միջև փոխհրաձգություն է եղել, կան զոհեր. ԶԼՄ

16.07.2009, 14:12
Ադրբեջանացի սահմանապահների և անհայտ անձանց միջև փոխհրաձգություն է եղել, կան զոհեր. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան Ադրբեջանի՝ ռուսաստանյան Դաղստանի հետ սահմանակից Բալակենի շրջանում փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական սահմանապահների և զինված անհայտ անձանց միջև, հայտնում է ANS Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ շրջանային վարչությանը։

Փոխհրաձգության հետևանքով ոտքի վնասվածք է ստացել ադրբեջանացի մի սահմանապահ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տեղեկատվության համաձայն, սահմանապահների ուղղությամբ կրակ են արձակել վեց-յոթ անծանոթներ։ Նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։ Անհայտ անձինք կարողացել են փախչել»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-