Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի նիստը

13.07.2009, 14:14
Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի նիստը

Լիազոր ներկայացուցիչները քննարկել  են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետագա կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ՀԱՊԿ  Տեղեկատվական օժանդակության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունից։

Մասնավորապես, Մշտական խորհուրդը քննարկեց Հավաքական անվտանգության խորհրդի (2009թ.) հունիսի նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը։

Փաստաթուղթը ձևակերպվել է նստաշրջանի որոշումների հիման վրա և նկատի առնելով դրանք և կանոնադրական մարմինների նիստերում ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ելույթներում հնչած առաջարկները։

Լիազոր ներկայացուցիչները քննարկեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների՝ տեղեկատվական անվտանգության համագործակցության դրույթների նախագիծը, որը նախապատրաստվել է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին ՀԱՊԿ անդամ-պետությունների տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման վերաբերյալ համատեղ գործողությունների Ծրագրի իրականացման շրջանակներում և նկատի առնելով ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ տեղեկատվական քաղաքականության և անվտանգության հարցերով  կոմիտեին առընթեր ժամանակավոր աշխատանքային խմբի առաջարկությունները։

Փաստաթուղթը սահմանում է այս ոլորտում համագործակցության իրավական, քաղաքական և կազմակերպչական հիմքերը։

Մշտական Խորհրդի որոշմամբ՝ փաստաթղթերն ուղարկվել են ՀԱՊԿ անդամ-պետություններ՝ համաձայնեցման ընթացակարգի անցկացման նպատակով։ -0-