431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ-ն չի հետաձգի Հավաքական ուժերի ստեղծումը մի շարք երկրների չմասնակցելու պատճառով. ՌԴ ԱԳՆ

16:38
18 Հունիսի 2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի հետաձգի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծումը մի շարք երկրների՝ դրանց ձևավորմանը մասնակցել չցանկանալու պատճառով, հինգշաբթի Մոսկվայում հայտարարեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Ինչ  վերաբերում է հունիսի 14-ին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Բելառուսի չմասնակցելուն՝ բելառուսական կաթնամթերքի՝ ՌԴ մատակարարելու վեճը կարգավորված չլինելու պատճառով, դիվանագետը նշեց, որ «Մինսկի դեմարշը հակասում էր նրա ավանդական կառուցողական մասնակցությանը ՀԱՊԿ գործունեությանը»։

ԱԳՆ ներկայացուցիչը կրկնեց ռուսաստանյան կողմի դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանի և Բելառուսի երկկողմ հարաբերությունները չպետք է արտացոլվեն բազմապլան կազմակերպության գործունեության վրա։

«Միաժամանակ մենք ուշադրություն ենք դարձրել բելառուսական կողմի այն հայտարարություններին, որ նա հարգանքով է ընկալում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ստորագրված փաստաթղթերը և փաստացի իրենց ավելի ուշ միանալու իրավունք է վերապահում»,- հայտարարեց Նեստերենկոն։ -0-

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի փետրվարի 4-ի մոսկովյան արտահերթ նստաշրջանի ժամանակ։

ԱԱՀՈՒ-ն բաղկացած կլինի երկու մասից։ Դրանցից առաջինը զորային բաղկացուցիչն է, որտեղ Ռուսաստանը կունենա մեկ օդադեսանտային դիվիզիա և մեկ դեսանտագրոհային բրիգադ։

ԱԱՀՈՒ-ի երկրորդ մասը կկազմեն հատուկ նշանակության ուժերը, որոնք կհատկացվեն իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների և ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների անցկացման հատուկ ծառայությունների թվից։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:18
08 Դեկտեմբերի 2023
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծման վերաբերյալ
23:11
08 Դեկտեմբերի 2023
Դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից բռնագանձել ռեստորան, 2 տուն և 16մլրդ դրամ
Դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից բռնագանձել ռեստորան, 2 տուն և 16մլրդ դրամ
22:59
08 Դեկտեմբերի 2023
Հանրային սննդի հայտնի օբյեկտի աղցանում, շաուրմաներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ
Աղիքային ցուպիկ է հայտնաբերվել հանրային սննդի հայտնի օբյեկտի շաուրմաներում
14:50
08 Դեկտեմբերի 2023
Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 13-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կկայանա խաղային ոլորտի առաջին՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN, կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար․ ՎԻԴԵՈ
13:09
08 Դեկտեմբերի 2023
Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաները շուրջ 50 մարդուց կաշառք են ստացել․ գործը դատարանում է
Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաները շուրջ 50 մարդուց կաշառք են ստացել
11:27
08 Դեկտեմբերի 2023
Բաքուն հրապարակել է 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Երևան
Հրապարակվել են 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Հայաստան
15:24
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանը կդյուրացնի մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
Դյուրացվում է մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
14:42
07 Դեկտեմբերի 2023
Գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում․ որպես անհետ կորած 52–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում
14:36
07 Դեկտեմբերի 2023
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
11:14
07 Դեկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում․ ՍԽԵՄԱ
10:58
07 Դեկտեմբերի 2023
Արդյոք կապ կա՞ տաք եղանակի և երկրաշարժի միջև․ պարզաբանում է Սուրենյանը
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում` մոտ +8...+10 աստիճանի