ՌԴ-ն և Բելառուսը երկու կողմերին բավարարող համաձայնագիր են ստորագրել կաթի վերաբերյալ. Սկռիննիկ

17.06.2009, 13:48
ՌԴ-ն և Բելառուսը երկու կողմերին բավարարող համաձայնագիր են ստորագրել կաթի վերաբերյալ. Սկռիննիկ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ը և Բելառուսն ավարտել են բանակցությունները կաթի խնդրի վերաբերյալ և ձեռք են բերել երկու կողմերին բավարարող համաձայնագիր, երեքշաբթի երեկոյան հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ելենա Սկռիննիկը։

«Մենք դրական նոտայով ավարտեցինք մեր խորհրդակցությունները, բանակցությունները և ստորագրեցինք երկու կողմերին բավարարող համաձայնագիր»,- ասել է Սկռիննիկը։

Նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական և բելառուսական կողմերը «մշակել են ձեռք բերված պայամանվորվածությունների վերահսկողության մեխանիզմներ, որոնք անկասկած պետք է պահպանվեն»։

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը եղբայրական երկրներ են, նրանք պետք է զարգացնեն փոխադարձ առևտուր, բայց համաձայնագիրը կոչված է կրելու փոխշահավետ բնույթ»,- ընդգծել է նախարարը։ -0-