Մոսկվայի հյուսիսում անհայտ անձինք մի տղամարդու դեմքին ծծմբաթթու են լցրել
02.06.2009,
15:06
Մոսկվայի հյուսիսում անհայտ անձինք մի տղամարդու դեմքին ծծմբաթթու են լցրել
ՌԴ միլիցիան փնտրում է երկու տղամարդկանց, ովքեր երեքշաբթի կեսօրին Մոսկվայում Պոլեժաևսկայա մետրոյի կայարանի մոտակայքում ծծմբաթթու են լցրել մի տղամարդու դեմքին, ինչից հետո փախուստի են դիմել, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմնի աղբյուրը։
Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել Կուուսինենա փողոցի թիվ 4 տան դիմաց, մոտավորապես ժամը 12։00-ին։ «Երկու անհայտ անձինք տղամարդու դեմքին ծծմբաթթու են շփել և դիմել փախուստի։ Տուժածը շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դեպքի վկաների խոսքերով, իրավախախտողները՝ ասիական և սլավոնական արտաքինով տղամարդիկ, դեպքի վայրից փախուստի են դիմել և թաքնվել հարակից բակերում։
Տուժածի անձը ճշտվում է, ասել է աղբյուրը։-0-