Հարավային Օսեթիայի ընտրություններին մասնակցել է ընտրողների 75 տոկոսը. ԿԸՀ

31.05.2009, 21:11
Հարավային Օսեթիայի ընտրություններին մասնակցել է ընտրողների 75 տոկոսը. ԿԸՀ

Հարավային Օսեթիայի խորհրդարանական ընտրություններին, Մոսկվայի ժամանակով 18։00-ի դրությամբ,  մասնակցել է ընտրազանգվածի 75 տոկոսը, կիրակի լրագրողներին է հայտնել հանրապետության ԿԸՀ նախագահ Բելլա Պլիևան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական օրենսդրությամբ, ընտրությունները կայացած են համարվում 50 տոկոս գումարած մեկ ձայնի դեպքում։ Այս սահմանն հատվել է դեռևս կեսօրին։

Պլիևայի խեսքերով, Ջավսկի շրջանում (նկատի ունենալով օտարերկրյա ընտրատեղամասային հանձնաժողովները, որոնք կցված են շրջանին) ընտրություններին մասնակցել է ընտրողների 92,53 տոկոսը։ Շրջանում ընտրատեղամաս քվեարկելու է եկել ընտրողների դեռևս 60,39 տոկոսը։ Զնաուրի շրջանում քվեարկել է ընտրողների 68,15 տոկոսը, իսկ Լենինգորսկի շրջանում՝ 55,18 տոկոսը։ Ցխինվալի շրջանում, Մոսկվայի ժամանակով 18։00-ին, քվեարկել է 71,43 տոկոսը, իսկ Հարավային Օսեթիայի մայրաքաղաքում՝ 60,9 տոկոսը։

Ինչպես հայտնել է ԿԸՀ անդամ Քրիստինա Ավլոխովան, ում խոսքերը մեջբերում է մամուլի և զանգվածային հաղորդակցությունների հանրապետական նախարարությունը, ընտրություններում առաջին անգամ աշխատում է «թեժ գիծ», որով Հարավային Օսեթիայի յուրաքանչյուր քաղաքացի, դիտորդ կամ լրագրող կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ ընտրությունների մասնակիցների, ընտրատեղամասերի, քվեարկության կարգի մասին։

«Թեժ գիծը» գործում է մայիսի 18-ից, իսկ մայիսի 30-ից այն անցնելու է աշխատանքային շուրջօրյա ռեժիմի։

«Մինչև մայիսի 30-ը «թեժ գիծ» է ստացվել 29 դիմում, քվեարկության նախօրեին՝ 15, իսկ այսօր՝ քվերակության օրը, արդեն 14։00-ին 28 դիմում ենք ստացել»,- ասել է նա։ -0-