ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի պատմական տարիքը կարող է գերազանցել հազար տարին, կարծում է Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Յուրի Ռոսլյակը։
Ներկայումս Մոսկվայի ծննդյան թիվը ժամանակագրություններոում հիշատակվող 1147 թվականն է։
«Մենք գտել ենք ապացույց, որ որ դեռևս նախապատմական ժամանակներում Մոսկվայում մեծ բանակավայր է եղել», - ուրբաթ լրագրողներին հայտնեց Ռոսլյկաը։
Ըստ նրա` առայժմ հնագետ գտածոյի մասին պաշտոնապես չի հայտարարվի։
«Մենք կնշենք Յարոսլավլի հազարամյակը, իսկ այնուհետև կհրապարակենք, որ Մոսկվան մի քանի հարյուրամյակով մեծ է Յարոսլավլից»,- ասաց Ռոսլյակը։
Յարոսլավլն առաջին անգամ հիշատակվել է ժամանակագրությունում 1071 թվականին։ -0-