Ռուսաստանի հայերի միությունն ապրիլի 24-ին Մոսկվայում հանրահավաք կանցկացնի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջով

23.04.2009, 11:22

Ռուսաստանի հայերի միություն համառուսական հասարակական կազմակերպությունն ապրիլի 24-ին Մոսկվայում հանրահավաք կանցկացնի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Միության մամուլի ծառայությունից։

Ակցիան անցկացվում է այլ հասարակական միավորումների հետ համատեղ և արտոնված է ռուսական իշխանությունների կողմից։ Զանգվածային հարահավաքին կմասնակցեն Պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանում հայկական, հունական, քրդական, ասորական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ։

Ինչպես նշում են Միությունից, հանրահավաքը կանցկացվի «Առանց ապաշխարանքի չկա ներում. Առանց ներման չկա վստահություն. Առանց վստահության չկան բարիդրացիական հարաբերություններ» նշանաբանի ներքո։

Հանրահավաքը կանցկացվի «Ուլիցա 1905 գոդա» մետրոյի կայարանի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակի մոտ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-