ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում անցկացնելը սադրիչ է, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

20.04.2009, 15:31
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում անցկացնելը սադրիչ է, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանի տարածքում անցկացնելու որոշումը սադրիչ համարեց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

«ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում անցկացնելը ոչ այլ ինչ է, քան ագրեսիվ գործողությունների սատարում, որ Սահակաշվիլիի ռեժիմը ձեռնարկեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իր իսկ քաղաքացիների դեմ։ Դա ոչ այլ ինչ է, քան Հյուսիսային կովկասում իրադրությունը սրելու փորձ»,- երկուշաբթի Բիշքեկում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Բորդյուժան։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազ. զինծառայող Դաշինքի և գործընկեր 19 երկրներից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման

ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-