Ռուսաստանը Բելառուսի և Հայաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական ալմաստի լրացուցիչ խմբաքանակ գնելու մասին

06.04.2009, 19:56
Ռուսաստանը Բելառուսի և Հայաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական ալմաստի լրացուցիչ խմբաքանակ գնելու մասին
Ռուսաստանը Բելառուսի և Հայաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական ալմաստի լրացուցիչ խմբաքանակ գնելու մասին

ՌԴ կառավարությունը Բելառուսի և Հայաստանի հետ բանակցություններ է վարում «ԱԼՌՈՍԱ» ընկերությունից 2-3 տարի առաջ հաշվով ռուսական ալմաստի խոշոր խմբաքանակ գնելու մասին, հայտնեց ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։

«Ալմաստի համաշխարհային վաճառքը մի քանի անգամ նվազել է։ Այժմ կառավարությունը մի շարք երկրների հետ քննարկում է համաձայնագրերը (ալմաստի վաճառքի) այն երկրների կողմից լրացուցիչ գնելու մասին, որոնք մեզ հետ ավանդաբար առևռուր են անում և որոնք մշակման խոշոր ձեռնարկություններ ունեն։ Այսօր մենք բանակցում ենք Բելառուսի և Հայաստանի հետ ալմաստի խոշոր խմբաքանակներ գնելու մասին այն ձեռնարկությունների համար, որոնց դրանք սովորաբար մատակարարվում են, որպեսզի նրանք 2-3 տարվա պաշարով վերցնեն»,- ասաց Կուդրինը՝ ելույթ ունենալով Պետդումայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա՝ «ԱԼՌՈՍԱ» ընկերությանն օգնելու համար ծախսերի հատուկ ավելացում ծրագրված չէ։ Աջակցության միջոցառումները կգնան երկու ուղղությամբ։

Նա հիշեցրեց, որ պետությունն ամեն տարի, այդ թվում և մինչև ճգնաժամը, գնել և  պահեստավորել է ամենաորակյալ ալմաստի մի մասը։ «Նման վաճառքն արդեն իրականացվել է այս տարվա ծրագրի շրջանակներում»,- ասաց Կուդրինը։  

Աջակցության միջոցների երկրորդ մասը կգնա «աջակցության սոցիալական միջոցներով, որոնք կիրականացվեն հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ համաշխարհային վաճառքի բարդությունների ժամանակաշրջանում վարկավորմամբ»։

«Մենք նաև որոշում ենք, թե ինչպես վերաբաշխել ներպետական պահուստի պաշարներն ավելի պակաս կարևոր ռեսուրսների միջև և ավելի որակյալ ալմաստ գնել»,- ասաց Կուդրինը։

Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում Բելառուսին և Հայաստանին՝ տրամադրելով, համապատասխանաբար, 2 մլրդ և 500 մլն. դոլարի կայունացնող վարկեր։ -0-