+14
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի ղարաբաղյան կարգավորումը

12:09
12 Փետրվարի 2009

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հինգշաբթի երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան՝ Հարավային Կովկաս ունեցած այցի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը։

Այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրավիճակի հետ ծանոթանալն է՝ Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ միջանկյալ զեկույց ներկայացնելու նպատակով։

Ծրագրվում է, որ Լենմարկերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և խորհրդանի խոսնակ Օկտայ Ասադովի հետ։

Լենմարկերը Բաքու կմեկնի Թբիլիսիից։ Մինչ Վրաստանի մայրաքաղաք այցելելը՝ փետրվարի 9-10-ը Լենմարկերը գտնվում էր Երևանում։

Հայաստանի մայրաքաղաքում նա տեղական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել՝ ելնելով ԵԱՀԿ-ի համար հավասարարժեք ազգային ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Նրա կարծիքով, հակամարտությունը ռազմական լուծում չունի և լուծման համար երկու կողմերից էլ փոխզիջումներ է պահանջում։

Լենմարկերը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է իրենց վրա վերցնեն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հնարավորությունը մի քանի անգամ բաց է թողնվել, և «որքան մենք ժամանակ ենք ձգձգում, այնքան ավելի վատ է բոլորի, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»։

Նա ընդգծել է նաև, որ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի