Սպանվել է Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատարը

11.02.2009, 14:05
Սպանվել է Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սպանվել է Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաևը, չորեքշաբթի հաղորդում են ադրբեջանական ինտերնետային ԶԼՄ-ները։

«Այսօր առավոտյան Ռաիլ Ռզաևը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է ՊՆ Կենտրանական կլինիկական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Իր հերթին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտնել է «ՌԻԱ Նովոստիին», որ Ռզաևը «սպանվել է գլխի հրազենային վնասվածքից»։

Կատարվում է գործի հանգամանքների քննություն, ասել է գործակալության զրուցակիցը։ Թե երբ է տեղի ունեցել սպանությունը, նա չի նշել։ -0-