Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի չափով կայունացնող վարկ կտրամադրի. Կուդրին

05.02.2009, 10:29
Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի չափով կայունացնող վարկ կտրամադրի. Կուդրին
Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի չափով կայունացնող վարկ կտրամադրի. Կուդրին

Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի չափով կայունացնող վարկ կտրամադրի՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։

Լոնդոնում ելույթ ունենալով բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների առջև՝ նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՊՀ երկրներին։

«Մենք կօգնենք հարևան երկրներին, որոնց հետ աշխատում ենք», - ասել է Կուդրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այդ երկրների թվում նա նշել է Բելառուսը, ում հատկացվում է 2 միլիարդ դոլար, Ղրղզստանը, ով կստանա ավելի քան 2 միլիարդ և Հայաստանը, ում կհատկացվի 500 միլիոն դոլար։

«Այժմ մեզ դիմում են նաև այլ երկրներ», - ավելացրել է նախարարը։

Հունվարի վերջին Կուդրինը տեղեկացրել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ կայունացնող վարկի խնդրանքով։ Փոխառության հնարավոր գումարը չէր հրապարակվում։-0-