ՌԴ-ն հիասթափված է, որ Ուկրաինան չի կատարում գազի փոխադրման մոնիտորինգի մասին արձանագրությունը. Պուտին

14.01.2009, 15:56
ՌԴ-ն հիասթափված է, որ Ուկրաինան չի կատարում գազի փոխադրման  մոնիտորինգի մասին արձանագրությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հիասթափված է, որ Ուկրաինան չի կատարում գազի փոխադրման մոնիտորինգի մասին միջազգային արձանագրությունը, հայտարարեց ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը։

«Մենք հիասթափված ենք, թե այն ինչպես է իրականացվում կամ, ավելի ստույգ, ինչպես չի իրականացվում մեր ուկրաինացի գործընկերների կողմից»,- ասաց Պուտինը՝ բացելով Սլովակիայի, Բուլղարիայի և Մոլդովայի վարչապետերի հետ բանակցությունները։  

Պուտինը երեք երկրների վարչապետերին ներկայացրեց գազի փոխադրման պարտավորություններում Կիևի կատարած խախտումների ապացույցները։

«Չնայած այն բանին, որ քաղաքական մակարդակով, այդ թվում Ուկրաինայի նախագահ պարոն Յուշչենկոյի կողմից մշտապես հայտարարություններ էին արվում, որ Ուկրաինան չի խանգարում ռուսական բնական գազի փոխադրմանը, գործնականում ամեն ինչ միանգամայն այլ տեսք ունի։ Ես մեր հանդիպման ընթացքում պատրաստ եմ փաստաթղթեր ներկայացնել»,- ասաց ռուս վարչապետը։

Նա ներկայացրեց ուկրաինացի գործընկերների կողմից «Գազպրոմին» ուղղված նամակը, որտեղ գրված է, որ գազը միակողմանիորեն հասել է «Սուջա» գազատար՝ առանց նախնական համաձայնությունների։

«Ուկրաինական կողմը խոստովանում է, որ գազամատակարարումն իրականացվում է, և ուկրաինական կողմը խոչընդոտում է գազի անցմանը ձեր տարածք»,- ավելացրեց ռուս վարչապետը։ --0--