Ռուսաստանի խորհրդանիշ-անհատականություն է ճանաչվել Ալեքսանդր Նևսկին. «Անունը՝ Ռուսաստան» հեռուստանախագիծ

«Անունը՝ Ռուսաստան» հեռուստանախագծի շրջանակներում կիրակի Ռուսաստանի խորհրդանիշ-անհատականություն է ճանաչվել ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին, ով 13-րդ դարի առաջին կեսին պատմական հաղթանակներ է տարել շվեդ և տևտոնական ասպետների նկատմամբ։
Ժողովրդական քվեարկության արդյունքները «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագծի հեղինակ և վարող Ալեքսանդր Լյուբիմովը։
Քվեարկությունն անցկացվում էր երեք ամսվա ընթացքում ինտերնետի և SMS-հաղորդագրությունների միջոցով։
Ալեքսանդր Նևսկու օգտին է քվեարկել ավելի քան 520 հազ. մարդ։ Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած, բարեփոխիչ Պյոտր Ստոլիպինը, երրորդ տեղում է Իոսիֆ Ստալինը, չորրորդ տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Պուշկինը։
«Ես շնորհավորում են բոլորին այն ընտրությամբ, որ կատարել են ռուսաստանցիները։ Կարծում եմ, որ ընտրությունը շատ խորհրդանշական է... մարդիկ դիմում եմ միակ սրբին, որի անունն ընդգրկված էր ցուցակում... Եվ դա ճիշտ ընտրություն է», - մեկնաբանել է ռուսների ընտրությունը Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։
Նախագիծն անցկացնում էր «Ռոսիա» հեռուստաալիքը։ Եզրափակիչ ցանկում էին նաև Ֆյոդոր Դոստոևսկին, Պետրոս Առաջինը, Վլադիմիր Լենինը, Ալեքսանդր Սուվորովը, Եկատերինա Երկրորդը, Իվան Գրոզնին, Ալեքսանդր Երկրորդը։-0-