ՀԱՊԿ-ն ծրագրում է համակարգել Կազմակերպության անդամների տեղեկատվական քաղաքականությունը

15.12.2008, 17:21
ՀԱՊԿ-ն ծրագրում է համակարգել Կազմակերպության անդամների տեղեկատվական քաղաքականությունը
ՀԱՊԿ-ն ծրագրում է համակարգել Կազմակերպության անդամների տեղեկատվական քաղաքականությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը նախատեսում է ստեղծել Տեղեկատվական քաղաքականության համակարգման միջպետական խորհուրդ (ՔՀՄԽ), հայտարարում է Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունը։ 

ՀԱՊԿ քարտուղարությունում պատրաստել են ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ 2010թ. ընթացքում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին տեղեկատվական դիմակայության ոլորտում անցկացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը։

«Փաստաթղթին համապատասխան ծրագրվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների Տեղեկատվական քաղաքականության համակարգման միջպետական խորհրդի (ՔՀՄԽ) ստեղծումը»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ ղեկավարությունը նախատեսում է նաև մշակել ընդհանուր տեղեկատվական տարածության, տեղեկատվական փոխգործակցության և համագործակցության հայեցակարգ՝ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար։ Ծրագրի համաձայն, պետք է ստեղծվի ՀԱՊԿ գիտավերլուծական կենտրոն անդամ-պետությունների պրոֆիլային ԳՀԻ-ից մեկի հիման վրա։

«Որպես ծրագրի հիմնական կատարողներ՝ առաջարկվում են ՀԱՊԿ անդամ-պետությունների տեղեկատվական քաղաքականության ոլորտում իրավասու պետական մարմինները, նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծայությունները, լրագրողների պրոֆեսիոնալ միություններ, հեռուստառադիոընկերություններ, տպագիր և Ինտերնետ-հրատարակությունները, հասարակական, գիտական կազմակերպությունները և քաղաքագիտական կենտրոնները, ՀԱՊԿ քարտուղարությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ կազմում են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-