Վրացական պատվիրակությունը, չնայած ԱՊՀ-ից դուրս գալու երկրի մտադրությանը, կմասնակցի Համագործակցության մասնակից-պետությունների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հերթական նիստին, որը հինգշաբթի բացվել է Կիևում։
2008 թ.-ի օգոստոսին Վրաստանը պաշտոնապես տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեին Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրից դուրս գալու մասին։
Համագործակցության մասնակից-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 49-րդ նիստին կմասնակցեն ԱՊՀ մասնակից-պետությունների, Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի երկաթուղային ադմինիստրացիաների ղեկավարները։
Խորհրդի նիստի օրակարգում նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կքննարկվեն 2009 թ.-ին միջազգային ուղիներով բեռների տեղափոխման համար երկաթուղիների սակագնային քաղաքականությանը, միջազգային մակարդակում ուղևորափոխադրումների կազմակերպման բարելավմանը, ինչպես նաև 2009-2010 թթ. գնացքների տեղաշարժման ժամանակացույցի նորմատիվներին առնչվող հարցեր։-0-