412.18
4.03
387.5
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ն կշարունակի մասնակցել Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը

16:02
05 Նոյեմբերի 2008

Ռուսաստանը կշարունակի աջակցել լարվածության օջախների վերացմանը հարևան տարածաշրջաններում, մասնավորպապես, հակամարտությունների կարգավորմանը Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում, հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք հետագայում ևս կշարունակենք նպաստել սահմանակից տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը։ Ելնելով առկա ձևաչափերի նկատմամբ ունեցած հարգանքից՝ մենք կաջակցենք մերձդնեստրյան և ղարաբաղյան կարգավորմանը, կհամագործակցենք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, կգանք փոխընդունելի համաձայնությունների»,- ասաց Մեդվեդևը՝ հրապարակելով ուղերձը ՌԴ Դաշնային ժողովին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ նախագահն ընդգծեց, որ Կովկասյան  հակամարտության ժամանակ Վրաստանին խաղաղության հարկադրելուն ուղղված Ռուսաստանի որոշումը օպերացիա սկսելու մասին և անցկացրած օպերացիան ուղղված էին ոչ թե վրացի ժողովրդի դեմ, այլ Հարավային Օսեթիայի բնակիչների և ռուս խաղաղապահների փրկությանը, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ժողովուրդների ամուր և երկարաժամկետ անվտանգության ապահովմանը։

«Կովկասյան ճգնաժամը ցույց տվեց, որ հակամարտության կողմերից մեկի կողմից ուժի գործադրումը չի կարող ապահովել կենսունակ որոշում»,- ասաց Մեդվեդևը։

Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը օգոստոսի 26-ին։ Այդ հանրապետությունների բնակիչները դիմեցին անկախություն ճանաչելու խնդրանքով օգոստոսի 8-12-ի դեպքերից հետո, երբ Վրաստանը ռազմական օպերացիա անցկացրեց Հարավային Օսեթիայում։ Այդ ժամանակ վրացական զորքերը գրեթե ամբողջովին ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալ քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր՝ սպանելով, հարավօսական իշխանութոյւնների տվյալներով, մոտ մեկուկես հազար խաղաղ բնակիչների։

ԽՍՀՄ փլուզումից հետո Մոլդովայի՝ Դնեստր գետի ձախ ափին տեղակայված մի քանի շրջաններ, որոնց բնակչությունը վախեցած էր Աջափնյա արմատականների հայտարարություններով՝ Մոլդավիայի՝ Ռումինիային հնարավոր միացման վերաբերյալ, հայտարարեցին Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետություն ստեղծելու մասին։ Մոլդովայի իշխանութոյւնները չհամաձայնեցին հանրապետության բաժանման հետ և փորձեցին զինված ճանապարհով լուծել անջատողական հակամարտությունը։ Ռազմական բախումը շարունակվեց մի քանի ամիս։

Ներկայումս խաղաղաությունը հակամարտության գոտում պահպանում են Միավորված խաղաղապահ ուժերը՝ ռուսական, մոլդովական և մերձդնեստրյան կոնտինգենտների կազմում։ Մերձդնեստրի իշխանութոյւնները շարունակում են անկախություն պահանջել այդ տարածաշրջանի համար։ Քիշնևը չի համաձայնում երկրի բաժանմանը՝ առաջարկելով խնդրի լուծման տարբերակներ՝ ներառյալ Մերձդնեստրին լայն ինքնավարության տրամադրումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով: --0--  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել