ՌԴ-ն Կովկասում ղեկավարվում էր և բարոյական, և պրագմատիկ նկատառումներով. Լավրով

17.10.2008, 13:15
ՌԴ-ն Կովկասում ղեկավարվում էր և բարոյական, և պրագմատիկ նկատառումներով. Լավրով
ՌԴ-ն Կովկասում ղեկավարվում էր և բարոյական, և պրագմատիկ նկատառումներով. Լավրով

Ռուսաստանը, ճանաչելով Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը, ղեկավարվում էր և բարոյական, և պրագմատիկ նկատառումներով, ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աստանայում անցկացվող «Ընդհանուր աշխարհ. առաջընթաց բազմազանության միջոցով» ԱԳ նախարարների համաժողովի ժամանակ։

«Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի (որի վրա ևս հարձակում էր պատրաստվում) անկախության ճանաչումը, նրանց հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերի կնքումը պայմանավորված էր հավասարապես իրավական, բարոյական և պրագմատիկ նկատառումներով։ Առաջին հերթին այդ երկրների ժողովուրդների՝ որպես կովկասյան տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության մասի, գոյության և անվտանգության շահերից էր բխում», - ասել է ռուս նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ նույն նպատակներով Մոսկվան ակտիվորեն փորձում է կայունացնել իրադրությունն ու մշակել միջոցառումներ, որոնք կերաշխավորեն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի դեմ ուժի չկիրառումը՝ ամբողջությամբ համապատասխանելով «Մեդվեդև-Սարկոզի ծրագրին»։

Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանն այսուհետ ևս «պաշտպանելու է գերագույն համընդհանուր քաղաքակրթական արժեքները, կյանքի և ազատության, էթնիկ խտրականությունից պաշտպանվելու մարդու իրավունքը»։ «Մենք դեմ ենք հանդես գալու բլոկային մտածելակերպի և «երկակի չափանիշների վրա հիմնված միաբևեռ աշխարհի քաղաքական գործիչներին այդ արժեքները զոհաբերելու փորձերին», - ընդգծել է նա։-0-