ՌԴ գլխավոր դատախազությունը կսկսի «Աէրոֆլոտի» ստուգումները, ընկերությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել

17.09.2008, 11:54
ՌԴ գլխավոր դատախազությունը կսկսի «Աէրոֆլոտի» ստուգումները, ընկերությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել
ՌԴ գլխավոր դատախազությունը կսկսի «Աէրոֆլոտի» ստուգումները, ընկերությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել

ՌԴ գլխավոր դատախազությունը չորեքշաբթի կսկսի «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքների անվտանգության ստուգումները՝ «Աէրոֆլոտ-Նորդ» դուստր ընկերությանը պատկանող Բոյինգ 737-500» ինքնաթիռի՝ սեպտեմբերի 14-ին Պերմում տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ, երեքշաբթի «ՌՒԱ Նովոստիին» է տեղեկացրել «Աէրոֆլոտի» մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 88 մարդու կյանք խլած ավիավթարի հետ կապված՝ գերատեսչությունը հանձնարարել է ստուգել ավիացիոն անվտանգության մասին օրենսդրության կատարումը «Աէրոֆլոտ- Ռոսիյսկիե ավիալինիի» ԲԲԸ-ում և նրա դուստր ընկերություններում։ Գլխավոր դատախազությունը նմանատիպ ստուգումներ կանցկացնի նաև Ռոսավիացիայում և Ռոստրանսպորտնադձորում, նշվում է տեղեկատվության մեջ։ 

«Մենք Գլխավոր դատախազությունից ստուգումների անցկացման մասին ծանուցում ենք ստացել։ Պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել գերատեսչության աշխատակիցներին», - ասել է «Աէրոֆլոտի» մամուլի ծառայաության ներկայացուցիչը։

«Բոյինգ 737-500» ինքնաթիռը մեկնել էր «Շերեմետյևո» օդանավակայանից կիրակի, Մոսկվայի ժամանակով ժամը 01։12-ին։ Օդաչուների հետ կապն ընդհատվել էր Մոսկվայի ժամանակով ժամը 03։10-ին։ Կես ժամ անց ինքնաթիռը վայր էր ընկել։ Ինքնաթիռում գտնվող 88 ուղևորներն էլ զոհվել են։-0-