Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների՝ ոստիկանի սպանության կասկածանքով
17.09.2008,
10:24
Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների՝ ոստիկանի սպանության կասկածանքով
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի երեք քաղաքացիների՝ ոստիկանի սպանության և նրա ընկերոջը վիրավորելու կասկածանքով, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմնի աղբյուրը։
«Ձերբակալվածներին կասկածում են նրանում, որ շաբաթ, լույս կիրակի գիշերը Անգարսկի փողոցի 21-րդ տան մոտ գտնվող խանութի մոտ նրանք դանակով վիրավորել են ծառայության մեջ չգտնվող ոստիկանին և նրա ընկերոջը», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցը տեղում մահացել է, իսկ նրա ընկերը գտնվում է վերականգնողական բաժանմունքում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ավելացրել է գործակալության զրուցակիցը։-0-