Մեդվեդև. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առչությամբ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել
16.09.2008,
16:33
Մեդվեդև. Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առչությամբ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առչությամբ ռուսական դիրքորոշման անփոփոխ լինելը և կողմերի անմիջական բանակցությունների շարունակմանը կողմ արտահայտվեց։
Այս թեման կարևոր տեղ է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, հայտնել է ՌԴ նախագահը՝ խոսելով հանդիպման արդյունքների մասին։
«Մենք սատարել ենք անմիջական բանակցությունների շարունակմանը։ Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է մնում»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը ապագայում ևս առավելագույն աջակցություն ցույց կտա երկուստեք ընդունելի որոշման որոնմանը։
«Մենք իրավունք ունենք ամենամոտ ապագայում շփման շարունակում ակնկալել»,- ասաց Մեդվեդևը։ --0--