+7
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը

13:51
29 Օգոստոսի 2008

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի կոչ է արել երկրի կառավարությանը խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։  Այդ որոշմանը կողմ է քվեարկել դահլիճում ներկա գտնվող 106 պատգամավոր, հաղորդում  է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագիտական հարաբերությունների խզման մասին առաջարկը տեղ է գտել «Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքի գրավման մասին» որոշման մեջ։

«Վրաստանի խորհրդարանը հանձնարարում է կառավարությանը խզել դիվհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասվում է որոշման մեջ։

Ելույթ ունենալով պատգամավորների առջև, այս որոշման հեղինակներից մեկը՝ Արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Լաշա Ժվանիան հստակեցրեց, որ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, նրանց խզումը «միշտ չէ, որ հյուպատոսական հարաբերությունների խզում է նշանակում»։

Չորեքշաբթի Վրաստանի ԱԳՆ-ն որոշում ընդունեց նվազագույնի հասցնել իրենց դիվանագետների թիվը Մոսկվայում։ Ինչպես հայտնեց լրագրողներին Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, ԱԳՆ-ն որոշում էր ընդունել իրենց դիվանագետների թիվը Ռուսաստանում հասցնել երկուսի։ Նրա խոսքերով, Ռուսաստանում դիվանագետների թվի կտրուկ կրճատման մասին որոշումը կապված է Ռուսաստանի ղեկավարության՝ վրացական տարածաշրջաններ  Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման միակողմանի քայլերի հետ։

Վրաստանն օգոստոսի 8-ին ռազմական գործողություններ սկսեց Հարավային Օսեթիայում։ Հարավային Օսեթիայի բնակիչների պաշտպանության նպատակով, որոնցից շատերը ռուս քաղաքացիներ էին, Ռուսաստանը որպես օգնություն տարածաշրջան մտցրեց այնտեղ գտնվող խաղաղապահներին՝ շուրջ 10 հազար զինծառայող և ռազմական տեխնիկայի հարյուրավոր միավորներ։

Օգոստոսի 12-ին Ռուսաստանը հայտարարեց Վրաստանին խաղաղության հարկադրելու մասին օպերացիայի ավարտի մասին, իսկ օգոստոսի 22-ին հայտարարեց, որ ավարտել է իր զորքերի դուրսբերումը այն դիրքերին, որոնք սահմանված էին վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը վերահսկող հանձնաժողովի 1999թ.-ի որոշումով։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի հրամանագրեր ստորագրեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին և հանձնարարեց ՌԴ ԱԳՆ-ին բանակցություններ սկսել նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը