433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ՄՊՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տեր-Մինասովային

17:59
25 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է լեզվաբան, ՄՊՀ-ի օտար լեզուների և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սվետլանա Տեր-Մինասովային, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի կայքին։

«Ձեր գիտական գործունեությունը նվիրված է հարուստ ավանդույթներ ունեցող հայրենական լեզվաբանական դպրոցի զարգացմանը։ Ստեղծելով նոր ֆակուլտետ՝ Դուք, իրականում, կյանքի ուղեգիր եք տվել լեզուներ դասավանդելու՝ տարբեր ժողովուրդների մշակույթի ու պատմության հետ անքակտելի կապ ունեցող հեռանկարային ուղղությանը»,- ասվում է Կրեմլի կայքում տեղակայված շնորհավորական ուղերձում։    

Նախագահը նշել է, որ մեծ հասարակայնություն են վայելում Տեր-Մինասովայի ինքնատիպ հեղինակային մեթոդիկայով գրված դասագրքերը։

«Ձևով թեթև և գրավիչ, բովանդակությամբ խորը, դրանք լավագույն ձեռնարկներն են օտար լեզու սովորող ուսանողների համար։ Եվ իհարկե, մեծ հարգանքի է արժանի Ձեր կատարած ահռելի աշխատանքը ռուսերենի և ռուսական մշակույթի առաջխաղացման գործում»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Մեդվեդևն ընդգծել է հետազոտական և լուսավորչական գործունեության կարևորությունը և հոբելյարին մաղթել է «հաջողություններ, առողջություն, շնորհապարտ սաներ և ամենայն բարիք»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին