Կրեմլը քննարկում է Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակի վերաբերյալ արտակարգ միջոցները
08.08.2008,
14:48
Կրեմլը քննարկում է Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակի վերաբերյալ արտակարգ միջոցները

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարբերաբար ամբողջական տեղեկատվություն է ստանում Հարավային Օսեթիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել են լրագրողներին Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Այժմ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ քննարկվում է Հարավային Օսեթիայի իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու համար արտակարգ միջոցներ կիրառելու տարբերակները, որոնք ուղղված կլինեն այնտեղ գտնվող խաղաղ բնակչության պաշտպանությանը, ռուս քաղաքացիների և Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությանը», - նշել են մամուլի ծառայությունից։-0-