Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի երկրորդ փուլի շրջանակներում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Վան Յուեի հետ

01.08.2008, 11:11

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Վան Յուեի հետ՝ նախօրեին Սոչիում մեկնարկած ՖԻԴԵ-ի 2008/2009 թթ. Գրան-պրիի երկրորդ փուլի շրջանակներում, տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Նման արդյունք է գրանցվել Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)- Գատա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել) – Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան), Դավիթ Նավարա (Չեխիա) - Վասիլի Ինավչուկ (Ուկրաինա), Իվան Չեպարինով (Բուլղարիա) – Վուգար Գաշիմով (Ադրբեջան) զույգերի հանդիպման ժամանակ», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Ֆեդերացիայի աշխատակիցը։

Սոչիում անցկացվող առաջնության առաջին փուլում ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հաղթանակ է տարել ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբոը՝ Մոհամեդ Ալ Մոդիյահի (Քաթար) նկատմամբ։

ՖԻԴԵ-ի չեմպիոնների ընտրական փուլի մեջ մտնող Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի խաղերի օրերն են՝ հուլիսի 31-ը, օգոստոսի 1-5-ը, 7-9-ը և 12-14-ը։-0-