Դաշնային Խորհուրդը բարձրացրել է ԱՊՀ մի շարք երկրներում տեղակայված զինծառայողների դրույքաչափերը

04.07.2008, 12:19
Դաշնային Խորհուրդը բարձրացրել է ԱՊՀ  մի շարք երկրներում տեղակայված զինծառայողների դրույքաչափերը

Դաշնային Խորհուրդը փոփոխություններ է մտցրել «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում, որը Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տեղակայված ՌԴ զորակազմավորումներում զինվորական պաշտոն ունեցող զինծառայողների դրույքաչափերի բարձրացում է նախատեսում։

Ինչպես պարզաբանել է Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը, այդ հանրապետություններում պայմանագրային զինծառայության մեջ գտնվող զինծառայողների դրույքաչափերը կբարձրացվեն 15 տոկոսով։

Սենատորի խոսքերով, այս առաջարկության իրագործման ծախսերը կկազմեն տարեկան մինչև 300 մլն. ռուբլի։ Ծրագրվում է դրանք տրամադրել դաշնային բյուջեում Պաշտպանության նախարարության համար 2008-2010 թթ. նախատեսված միջոցների հաշվին։-0-