Վրացական կողմի հրետակոծությունից հետո Հարավային Օսեթիայում համընդհանուր մոբիլիզացում է հայտարարվել
04.07.2008,
11:33
Վրացական կողմի հրետակոծությունից հետո Հարավային Օսեթիայում համընդհանուր մոբիլիզացում է հայտարարվել
Հարավային Օսեթիայում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացում, ասվում է չճանաչված հանրապետության մամուլի և տեղեկատվության պետական կոմիտեի կայքում ուրբաթ հրապարակված տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետական կոմիտեի տվյալներով, անցած գիշեր վրացական կողմը «ականանետերից, նռնականետերից և հրաձգային զենքից» կրակ է բացել երեք ուղղություններով։ Գնդակոծման են ենթարկվել Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալին, ինչպես նաև Ուբիատ և Դմենիս գյուղերը։
«Գնդակոծության կրկնման դեպքում հակամարտության գոտի կմտցվի ծանր տեխնիկա», - զգուշացնում է պետական կոմիտեն։ Նախնական տվյալներով, մահացել է երեք մարդ և շուրջ 11-ը վիրավորվել են։-0-