Երեք հայերի՝ Վրաստանի խորհրդարան մտնելը չի ազդի հայ համայնքի վրա

30.05.2008, 16:29
Երեք հայերի՝ Վրաստանի խորհրդարան մտնելը չի ազդի հայ համայնքի վրա
Երեք հայերի՝ Վրաստանի խորհրդարան մտնելը չի ազդի հայ համայնքի վրա

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեք հայերի՝ Վրաստանի խորհրդարան մտնելը չի ազդի Վրաստանում ապրող հայ համայնքի վրա, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Ոչ հայկական, ոչ ադրբեջանական պատգամավորները երբեք լուրջ օրենսդրական նախաձեռնություններ խորհրդարան չեն մտցրել։ Սովորաբար նրանք նույնիսկ վրացերենին չեն տիրապետում, և նրանց  ներկայությունը խորհրդարանում զուտ խորհրդանշական բնույթ է կրում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով, խնդիրը նրանում  է, որ այս պատգամավորները որոշակի քաղաքական ուժ իրենցից չեն ներկայացնում, որը կարողանար արտահայտել այս կամ այն խմբերի շահերը։

«Վրաստանում արգելված է ազգային կամ կրոնական սկզբունքներով կուսակցությունների ստեղծումը։ Այս պատգամավորները քաղաքական ուժի մաս չեն կազմում, որը կարողանար ներկայացնել հայկական կամ ադրբեջանական համայնքի շահերը»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքերով, «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունից համամասնական սկզբունքով անցած պատգամավոր Վան Բայբուրտը ամենայն հավանականությամբ կնշանակվի նախագահի խորհրդական և նույնպես չի կարող ներկայացնել հայ համայնքի շահերը։ Մինասյանը նշեց, որ առաջին հերթին Բայբուրտը կառաջնորդվի Վրաստանի իշխանությունների շահերով։

Վրաստանում մայիսի 21-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում, համաձայն ԿԸՀ տվյալներով, իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը երկրի նոր գումարման բարձրագույն օրենսդիր մարմնում 150 պատգամավորական տեղից 120 մանդատ է ստացել սահմանադրական մեծամասնությունը, իսկ մնացած 30 մանդատները կբաժանվեն ընդդիմության միջև։-0-