ԱՊՀ կապի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հաղորդակցության բնագավառում համագործակցության ռազմավարությունը

22.05.2008, 11:24
ԱՊՀ կապի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հաղորդակցության բնագավառում համագործակցության ռազմավարությունը

 Հաղորդակցության բնագավառում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության ռազմավարության իրագործման հարցերը մայիսի 22-23-ը Դուշանբեում կքննարկեն կապի բնագավառում Տարածաշրջանային համագործակցության կապի գերատեսչությունների խորհրդի նիստի մասնակիցները։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Տաջիկստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջազգային կապերի և վերլուծության բաժնի ղեկավար Օլիմ Յատիմովը, Համակարգող խորհրդի նիստի ժամանան կքննարկվի մինչև 2010 թ.-ն ընկած ժամանակահատվածում համագործակցության ռազմավարության իրագործման գործողությունների պլանը Բելառուսում, Ռուսաստանում և Տաջիկստանում։

Տվյալ նիստի շրջանակներում նաև տեղի կունենա ԱՊՀ մասնակից-պետությունների՝ հաղորդակցության բնագավառում Համակարգող խորհրդի 13-րդ նիստը։

Աղբյուրի խոսքերով, Համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի հաղորդակցության ազգային մարմինների պատվիրակությունները։ Որպես դիտորդներ նիստին կմասնակցեն Բուլղարիան, Լատվիան, Սլովենիան, Էստոնիան և Ֆինլանդիան։-0-