Ռուսաստանը կարող է ղարաբաղյան հակամարտության կողմերի համաձայնագրի երաշխավորը լինել. Գռիզլով

13.05.2008, 20:00
Ռուսաստանը կարող է ղարաբաղյան հակամարտության կողմերի համաձայնագրի երաշխավորը լինել. Գռիզլով
Ռուսաստանը կարող է ղարաբաղյան հակամարտության կողմերի համաձայնագրի երաշխավորը լինել. Գռիզլով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կարող է լինել այն համաձայնագրի երաշխավորը, որին կհասնեն ղարաբաղյան հակամարտության կողմերը, ասաց ՌԴ պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը երեքշաբթի՝ Ադրբեջան կատարած իր մեկօրյա այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. մենք կարող ենք ձեռք բերված համաձայնագրերի երաշխավորը լինել, արտաքին ոչ մի ճնշում, կողմերը պետք է համաձայնության գան միմյանց հետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «մենք կարող ենք բանակցությունների հնարավորություն տալ, մասնավորապես, նախաձեռնության կա՝  Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցություններ անցկացվնել Սանկտ-Պետերբուրգում (ս.թ. հունիսին կայանալիք տնտեսական համաժողովի ժամանակ)։

«Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, երաշխավորելու ենք այն որոշումները, որոնք ձեռք կբերվեն կողմերի միջև։ Ահա մեր դիրքորոշումը»,- ամփոփեց Գռիզլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-