Ղազախստանը աշխարհում իրեն ճանաչելի դարձնելու նոր համակարգ է ստեղծում. սենատոր
10.04.2008,
15:27
Ղազախստանը աշխարհում իրեն ճանաչելի դարձնելու նոր համակարգ է ստեղծում. սենատոր
Ղազախստանը մտնում է զարգացման նոր փուլ և պետք է համաշխարհային հանրության համար իրեն ճանաչելի դարձնելու նոր համակարգ պետք է ստեղծի, կարծում է Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) անդամ Իդեբայ Իմանկուլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ղազախստանին, որտեղ տնտեսական և քաղաքական վերափոխումները զարգանում են արագ տեմպերով, անհրաժեշտ է ճանաչելիության բարձր աստիճան ապահովել համաշխարահային տեղեկատվական տարածքում, երկրի համար դրական հեղինակություն ապահովել երկրի ղեկավարության քաղաքական նախաձեռնությունների հիման վրա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված «Ղազախստանի հանրապետության վերապրանքանիշավորում» միջազգային կոնֆերանսի ժամանակ։-0-