Ռուսաստանն ավարտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը

01.04.2008, 11:18
Ռուսաստանն ավարտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը
Ռուսաստանն ավարտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը

Ռուսաստանն ավարտում է  ՄԱԿ Անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) նախագահության շրջանը։

Երեքշաբթի, Նյու-Յորքի ժամանակով 00.00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 08.00), ԱԽ ռոտացիայի կանոնների համաձայն, այդ իրավասություններն անցնում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ՄԱԿ կենտրոնակայանում լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Ռուսաստանի նախագահության մեկ ամսվա ընթացքում Անվտանգության խորհուրդն անցկացրել է 16 պաշտոնական նիստ, 13 խորհրդակցական հանդիպում, ընդունել է հինգ բանաձև։

ԱԽ-ում մարտին քննարկված առավել սուր հարցերը վերաբերել են Մերձավոր Արևելքի, Կոսովոյի, Աֆղանստանի ճգնաժամային իրավիճակներին, Իրանի ատոմային ծրագրին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը։

Պատասխանելով Տիբեթի դեպքերի հետ կապված՝ Պեկինում անցկացվելիք Ամառային օլիպիադան բոյկոտելու կոչերին վերաբերող հարցին՝ Ռուսաստանի դեսպանը կոչ արեց չքաղաքականացնել սպորտը։-0-