432.44
4.36
402.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև մայիս Պուտինը և Մեդվեդևը միասին նախապատրաստելու են Ռուսաստանի գործադիր իշխանության կառուցվածքը

19:05
03 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վլադիմիր Պուտինը և ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը մինչև մայիս, երբ տեղի է ունենալու նոր նախագահի երդման արարողությունը, նախապատրաստելու են գործադիր իշխանության կառուցվածքը։

«Գործող օրենսդրության համաձայն, մայիսի սկզբին տեղի կունենա նորընտիր նախագահի երդման արարողությունը։ Մինչ այդ, ինչպես և պայմանավորվել էինք, միասին զբաղվելու ենք գործադիր իշխանության կառուցվածքի նախապատրաստմամբ»,- երկուշաբթի Մեդվեդևի հետ հանդիպմանն ասաց Պուտինը։

«Եվ ես կխնդրեի, որ այդ ժամանակահատվածում դուք Ձեր վրա վերցնեք Պետխորհրդի նախագահությունների պատրաստման և անցկացման աշխատանքները»,- ասաց ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորեց Մեդվեդևին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քանի որ նա, ԿԸՀ վերջին տվյալներով, հավաքում է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։

Մեդվեդևը հայտարարեց, որ ինքը պատրաստ է անհապաղ զբաղվել այն հարցերով, որոնք առաջադրել է նախագահը։

«Ես պատրաստ եմ կատարել այն առաջադրանքները, որոնց մասին Դուք ասացիք և ուսումնասիրել նաև կառավարության կառուցվածքը և հենց հիմա զբաղվել այն հիմնախնդիրներով, որոնց մասին նշեցիք»,- նկատեց Մեդվեդևը։

Մեդվեդևը նաև նշեց. «Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները, վերջին հաշվով, մեր քաղաքացիների գնահատականն է այն ուղուն, որն այդքան արդյունավետ իրականացվում է վերջին տարիներին»։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ