431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Կոսովոյի անկախությունը կազդի ՌԴ-ի և չճանաչված հանրապետությունների հարաբերությունների վրա. պատգամավոր

16:10
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կվերանայի իր մոտեցումները մյուս ինքնորոշված հանրապետությունների հետ իր հարաբերությունների զարգացման վերաբերյալ, եթե սերբական Կոսովո երկրամասը հռչակի իր անկախությունը, կարծում է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

«Եթե հռչակվի Կոսովոյի անկախությունը, իսկ դրանում կասկած լինել չի կարող, ապա, անշուշտ, դա պետք է ազդի նաև այլ ինքնորոշված հանրապետությունների հետ հարաբերությունների զարգացման՝ Ռուսաստանի մոտեցումների վրա»,-ասել է Կոսաչովը լրագրողներին երկուշաբթի, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պետությունների տարածքային ամբողջականության օգտին։

Պատգամավորի կարծիքով, «կոսովյան անջատողականության» ֆենոմենն ունի առավելապես արտաքին, քան ներքին արմատներ։

«Եթե չլիներ այդ անջատողականության հետևողական խրախուսումը, այսպես կոչված, Արևմուտքի և նախևառաջ ԱՄՆ-ի, նաև մասամբ Եվրոմիության կողմից, կոսովյան անկախության որևէ հեռանկար սկզբունքորեն չէր կարող լինել»,-ասել է խորհրդարանականը։

Նա նշել է նաև, որ Կոսովոյի շուրջ իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունը «միանգամայն և ամբողջովին կրում է ԱՄՆ-ը և նրան աջակցող Եվրոպական միության երկրները» և կարծիք է հայտնել, որ սերբական երկրամասի անկախության հռչակումն ընդունվելու է ոչ թե Պրիշտինայում, այլ Վաշինգտոնում և Բրյուսելում։

«Բայց այդ որոշումը, այս կամ այն քաղաքական կամքի համաձայն, կարող է չկայանալ կամ կարող է հետաձգվել անորոշ ժամանակով»,-ասել է Կոսաչովը։

Կոսովոն, որը պաշտոնապես դեռևս Սերբիայի մասն է, 1999թ.-ից գտնվում է ՄԱԿ-ի կառավարման ներքո։ Բելգրադի և Պրիշտինայի միջև մարզի վերջնական կարգավիակի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին  վերջին տարիներին, ավարտվել են անարդյունք։

Կոսովոյի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է հռչակել երկրամասի անկախությունը մոտ ժամանակներս՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից այդ որոշման հավանության դեպքում։ Փորձագետները նշում են անկախության հռչակման մոտավոր ժամկետները, որոնք տատանվում են փետրվարի սկզբից մինչև մարտի կեսը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը ազդակ կհանդիսանա այլ տարածաշրջաններում, նախևառաջ Բալկաններում անջատողականության զարգացման համար, ինչպես նաև նախադեպ կհանդիսանա հետխորհրդային տարածքում չճանաչված հանրապետությունների համար։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:30
29 Նոյեմբերի 2023
ՍԱՏՄ-ը մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
Ստեղծված իրավիճակում  լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին
19:37
29 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում
15:53
29 Նոյեմբերի 2023
Հայկական դասագրքերի QR կոդեր տանում էին դեպի թուրքական դրոշով կայք․ մեդիափորձագետը պարզաբանել է պատճառը (ՖՈՏՈ)
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրել է, թե ինչու են մի շարք դասագրքերի QR կոդեր տանում դեպի կայք, որտեղ թուրքական դրոշ է պատկերված․ ՖՈՏՈ
14:40
29 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայտնի է, թե վաղը սահմանի որ հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
14:08
29 Նոյեմբերի 2023
ՀՀ–ում խմելու ջրի սակագները վերանայվեցին
ՀԾԿՀ–ն վերանայեց ջրի սակագները
12:08
29 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիի տարեկան վճարն առաջարկվում է սահմանել 160․000 դրամ
Տարեկան 160 000 դրամ․ ի՞նչ գումարներ են առաջարկվում Երևանում ավտոն կայանելու համար
11:14
29 Նոյեմբերի 2023
Հայկական արտադրության արբանյակը կուղարկվի տիեզերք SpaceX–ի հրթիռով
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը կուղարկվի տիեզերք SpaceX–ի հրթիռով
10:20
29 Նոյեմբերի 2023
Ջրանջատում է նախատեսված Երևանի մի շարք հասցեներում, այդ թվում՝ կենտրոնում
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի, ջուր հավաքեք
20:32
28 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

14:30
28 Նոյեմբերի 2023
Արայիկ Հարությունյան․ Լարսի անցակետի փակելը չի ազդի Հայաստանի վրա, եթե հայերը գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ
Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին
13:00
28 Նոյեմբերի 2023
44-օրյա պատերազմի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հարուցվել է քրեական հետապնդում
44-օրյա պատերազմի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հարուցվել է քրեական հետապնդում
12:03
28 Նոյեմբերի 2023
Երևանի 6 վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված
Երևանի 6 վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված