Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը կունենա եկեղեցական համալիր

04.02.2008, 15:01
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը կունենա եկեղեցական համալիր
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը կունենա եկեղեցական համալիր

Մոսկվայի կենտրոնում կկառուցեն եկեղեցի և  Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդի նստավայրը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիին» քաղաքային վարչության աղբյուրը։

 «Մոսկվա քաղաքի կառավարության հանձնարարականի համաձայն՝ Տրիֆոնովսկայա փողոցում գտնվող 1,32 հեկտար հողատարածքի վրա ծրագրվում է մոտակա երկու տարում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ Մայր տաճարով, մատուռով, լուսավորչական կենտրոնով, գրադարանով, նիստերի դահլիճով, թանգարանով, նահապետական նստավայրով, ճաշասենյակով, հյուրասենյակով», -պատմել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, շինարարությունը իրականացվելու է Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի և ռուսական թեմի կրոնական կազմակերպության միջոցների հաշվին, ինչպես նաև անհատների և իրավաբանական անձանց կամավոր նվիրատվությունների հաշվին։

Կարևոր կառույցներից մեկը՝ տաճարը կառուցվելու է հրապարակի անկյունային մասում՝ ձևավորելով սյունաշարի ստորոտ և նայելու է դեպի Օլիմպիական պողոտա և Տրիֆոնովսկայա փողոց։ Ենթադրվում է, որ տաճարի բարձրությունը կլինի 50 մ-ից ոչ բարձր, այն կարող է ընդունել մոտ հազար հավատացյալ։

Շինարարության նախագծով նաև ծրագրվում է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 165 մեքենաների համար։-0-