Մերձկովկասյան մայրուղին փակ է առատ ձյան տեղումների պատճառով

29.01.2008, 12:28
Մերձկովկասյան մայրուղին փակ է առատ ձյան տեղումների պատճառով
Մերձկովկասյան մայրուղին փակ է առատ ձյան տեղումների պատճառով

Առատ ձյան տեղումների պատճառով Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները փակել են Մերձկովկասյան մայրուղու տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը կապում է Ռուսաստանը Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հետ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության աշխատակիցը։

«Ավելի քան մեկ օր շարունակվող առատ ձյան տեղումների պատճառով լեռնանցքի բարձրավանդակի սարալանջերին ձյան ծածկույթի բարձրությունը կազմում է ավելի քան 82 սմ, ինչը բավականին գերազանցում է հուսինաձյան վտանգը», - տեղեկացրել է մամուլի ծառայության աշխատակիցը։

Նրա խոսքերով, ճանապարհային ծառայությունը ԱԻՆ-ի հանրապետական վարչությանը խորհուրդ է տվել փակել մայրուղին, և այդ խորհրդի համաձայն՝ ընդունվել է կառավարական հանձնարարական երեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 7.00-ից մինչև հատուկ հանձնարարական, Մերձկովկասյան մայրուղու երթևեկությունը դադարեցնելու մասին։-0-