433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

Դրամաշորթության կասկածանքով Մոսկվայում լրագրող է ձերբակալվել

11:15
29 Հունվարի 2008

Դրամաշորթության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է մայրաքաղաքի հրատարակչություններից մեկի լրագրողը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության մամուլի ծառայության ղեկավար Ֆիլիպ Զոլոտնիցկին։

 «Լրագրող Ֆելիքս Մեդվեդևը ձերբակալվել է «Բազովի էլեմենտ» խմբի մեջ մտնող ընկերությունների ղեկավարներից մեկի գրասենյակում, երբ նրան փոխանցում էին 42 հազ. դոլար, որոնք, հետաքննության վարկածով, նա շորթում էր վարկաբեկող նյութերը չհրապարակելու համար», - ասել է Զոլոտնիցկին։

Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչը նշել է, որ ավելի վաղ ձերբակալված Մեդվեդևը հանդիպել է գործարարի հետ և պահանջել, որ նա յուրաքանչյուր ամիս իրեն վճարի 10 հազ. դոլար թերթում վարկաբեկող նյութերը չհրապարակելու համար։

Զոլոտնիցկու խոսքերով, ձեռնարկատերը առաջարկել է նրան իջեցնել գինը և միանգամից վեց ամսվա համար վճարել 42 հազ. դոլար։ Դրանից հետո, գործարարը դիմել է ոստիկանություն, և լրագրողը ձերբակալվել է նախօրեին՝ գումարը ստանալուց։

Մեդվեդևի նկատմամբ հարուցվել է գործ ՌԴ ՔՕ-ի 30 և 150 հոդվածներով (խարդախության պատրաստում)։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին