ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցման առնչությամբ Վրաստանի վետոյի վերացնելը լուծելի խնդիր է. Սահակաշվիլի

24.01.2008, 19:45
ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցման առնչությամբ Վրաստանի վետոյի վերացնելը լուծելի խնդիր է. Սահակաշվիլի

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցման առնչությամբ Վրաստանի վետոյի վերացնելը լուծելի խնդիր է, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

«Սա լուծելի հարց է։ Վրաստանը չի կենտրոնանում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու գաղափարի վրա»,-ասել է Սահակաշվիլին մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե երբ Թբիլիսին կհանի ԱՀԿ-ի հետ այդ կազմակերպությանն անդամակցելու նպատակով Ռուսաստանի բանակցությունների վրա դրված վետոն։

«Ես նախարար Լավրովին կոնկրետ մոդելներ եմ առաջարկել»,-հավելեց նա, չճշգրտելով, թե ինչի մասին է խոսքը։

Վրացական կողմը պնդում է, որպեսզի Ռուսաստանը կատարի 2004թ. մայիսի 28-ին Վրաստանի հետ կնքված համաձայնագրի պարտավորությունները։ Այդ փաստաթղթով ռուսական կողմը պարտավորվում էր նախքան ԱՀԿ-ին անդամակցելը կարգավորել վրաց-ռուսական սահմանին գտնվող անցագրային կետերի մաքսային վարչարարության հետ կապված հարցերը։

Վրաստանը պնդում է իր կարծիքով ապօրինի երկու մաքսա-անցագրային կետերի՝ «Գանտիադի-Ադլերի» (Աբխազիա) և «Ռոկի-Նիժնի Զարամակի» (Հարավային Օսեթիա) օրինական և ճիշտ գործարկման վրա։--0--