Ռուսաստանը ութ տարվա ընթացքում ամրապնդել է պետականությունը. Լավրով

23.01.2008, 14:12
Ռուսաստանը ութ տարվա ընթացքում ամրապնդել է պետականությունը. Լավրով

Ռուսաստանը ութ տարվա ընթացքում ամրապնդել է իր պետականությունը, չորեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր երկիրը, վերջին ութ տարվա ընթացքում, նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք, ամրապնդել է իր պետականությունը, արդիականացնում է իր տնտեսությունը, լուծում է մասշտաբային սոցիալական խնդիրներ, առավել արդյունավետ է ապահովում իր անվտանգությունը, այդ թվում նաև՝ միջազգային լայն համագործակցությանը մասնակցելու միջոցով», - ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը «պատմության մեջ առաջին անգամ ունի հնարավորություն, վճռականություն, և ֆինանսական ռեսուրսներ այն բանի համար, որպեսզի բոլոր այս խնդիրները լուծի միաժամանակ՝ հենվելով Ռուսաստանի նոր վիճակի վրա, որը պատրաստ է մեծ պատասխանատվություն կրել միջազգային գործերում»։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը որպես դոնոր-երկիր։

«Մեր հաջողությունների ճանաչման վկայությունն է դարձել այն, որ որոշում է ընդունվել Ասիական-Խաղաղ օվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը 2012 թ.-ին անցկացնել Վլադիվոստոկում և Օլիմպիական խաղերը՝ Սոչիում։ Ներկա գնահատմամբ, մենք ունենք ամուր հիմք, որի հիման վրա մեր ղեկավարությունը ձևավորել է մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը, որը համապատասխանում է ազգային արմատական շահերին և համաշխարհային զարգացման ներկա փուլերին», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։-0-