Կինոքննադատների և լրագրողների «Սպիտակ փիղ» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն երկուշաբթի

14.01.2008, 11:37
Կինոքննադատների և լրագրողների «Սպիտակ փիղ» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն երկուշաբթի
Կինոքննադատների և լրագրողների «Սպիտակ փիղ» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն երկուշաբթի

Կինոքննադատաների և լրագրողների «Սպիտակ փիղ» ազգային տասներորդ, հոբելյանական մրցանակի 2007 թ. հավակնորդների անունները կհրապարակվեն երկուշաբթի՝ Կինոյի տանը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են  Կինոքննադատների և լրագրողների գիլդիայից։

«Մրցանակի շնորհումը տեղի է ունենում երկու փուլով։ Առաջին փուլի ժամանակ հիմնական անվանակարգերում իրենց ֆավորիտների անունները մենք առաջարկում ենք նշել կինոքննադատների, կինոգետների և կինոլրագրողների լայն շրջանակին», - պարզաբանել են գիլդիայից։ «Այս տարի քվեարկությանը մասնակցել են մեր շուրջ 120 գործընկերները»։

Ուղիղ, գաղտնի քվեարկության միջոցով մրցանակակիրներին կորոշի Փորձագիտական Խորհուրդը՝ Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների Միության Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի ամենահեղինակավոր անդամները։ Նրանք կընտրեն լավագույն ֆիլմը, լավագույն ռեժիսորական աշխատանքը, լավագույն սցենարը, լավագույն օպերատորական աշխատանքը, լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքը, լավագույն հագուստի ձևավորողի աշխատանքը, ֆիլմի լավագույն երաժշտությունը, տղամարդու և կնոջ լավագույն դերակատարներին, ինչպես նաև երկրորդ պլանի դերակատարներին, լավագույն ֆիլմ-դեբյուտը և ռուսական վարձույթում լավագույն արտասահմանյան ֆիլմը։

Լավագույն վավերագրական ֆիլմի, լավագույն անիմացիոն ֆիլմի համար մրցանակները, ինչպես նաև Միրոն Չերնենկոյի անվան Հատուկ մրցանակը շնորհվում են առանց հավակնորդների նախնական առաջադրման՝ շորթ-լիստերի հիման վրա, որոնք առաջարկում են հատուկ հանձնաժողովները՝ Փորձագիտական Խորհրդի ուղիղ, գաղտնի քվեարկության միջոցով։

Կինոքննադատաների և լրագրողների ազգային տասներորդ, հոբելյանական «Սպիտակ փիղ» մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ Կինոյի տանը։-0-