Այսօր Եկատերինբուրգի բնակիչները դիտել են ձմեռային ծիածանը
07.01.2008,
17:47
Այսօր Եկատերինբուրգի բնակիչները դիտել են ձմեռային ծիածանը
ԵՐԵՎԱՆ, 7 հւնվարի./Նովոստի-Արմենիա/. Արտասովոր երևույթի՝ ձմեռային ծիածանի ականատեսն են դարձել երկուշաբթի Եկատերինբուրգի բնակիչները, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստիի» թղթակիցը։
Ուրալհիդրոմետկենտրոնի ներկայացուցչի խոսքերով, այս երևույթը թեև հազվադեպ է, սակայն «մեր լայնությունում հանդիպում է»։
Նա հավելել է, որ ծիածանը կարելի է տեսնել ցուրտ օրերին։
Մասնագետները կարծում են, որ ձմեռային ամիսներին ծիածանը ցրտելու նշան է։
Իսկապես, երկուշաբթի ցերեկը Եկատերինբուրգում եղել է -9 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ արդեն գիշերը սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -20-22 աստիճան։ Երեքշաբթի ցերեկը Միջին Ուրալում սպասվում է 14-16 աստիճան ցուրտ։--0--