«ՌԻԱ-Նովոստին» գործարկում է վերաապրանքանիշավորման ծրագիրը՝ ներմուծում նոր լոգոտիպ

19.12.2007, 18:15
«ՌԻԱ-Նովոստին» գործարկում է վերաապրանքանիշավորման ծրագիրը՝ ներմուծում նոր լոգոտիպ

Ռուսաստանի տեղեկատվության խոշորագույն թողարկողներից մեկը, «ՌԻԱ-Նովոստի» տեղեկատվական գործակալությունը, սկսում է վերաապրանքանիշավորման  ծավալուն աշխատանք, որը կոչված է ընգծել գործակալության դինամիզմը և ձգտումը փոփոխություններին։ Առաջին փուլը կլինի լոգոտիպի փոփոխությունը։

Նոր լոգոտիպը, որը մշակել է թերթերի և ինտերնետ-դիզայնի աշխարհահռչակ  փորձագետ Մարիո Գարսիան, գործակալության ոճավորված անվանագիրն է, որի հարևանությամբ գտնվում է գնդաձև նշան՝ ալիքային հատույթներով։ Գործակալության խորհրդանիշը կատարված է երկու օրինակով՝ ռուսերեն և լատինատառ։

«ՌԻԱ-Նովոստիի» նախորդ լոգոտիպը գործակալությանը ծառայել է 15 տարի։

«ՌԻԱ-Նովոստին նպատակ է դրել մոտակա 3-5 տարում դառնալ Ռուսաստանի առաջատար ինտերնետային տեղեկատվական լրատվամիջոց։ Նոր լոգոտիպը մեր բրենդ-խոստումն է և ներքին փոփոխությունների խթանը, որոնք ուղղված են ընտրված ռազմավարության իրականացմանը,-հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը։ Մոտ ժամանակներս կթողարկվի Նորությունների միասնական խմբագրությունը (ռուսական լրատվամիջոցների համար աննախադեպ երկհարկ տեղեկատվական «նյուսռում») և գործակալության նոր մուլտիմեդիական տեղեկատվական թողարկումները»։

Ինչպես հայտնեց «ՌԻԱ-Նովոստիի» գլխավոր տնօրենի տեղակալ Վալերի Լևչենկոն, լոգոտիպի գրաֆիկական լուծումը բացատրվում է ժամանակակից տեղեկատվական շուկայի զարգացման տեխնոլոգիական առանձնահատկություններով։

«Ինտերնետը, բջջային և արբանյակային կապը ապահովում են ելք դեպի տեղեկատվությունը և սպառողը, որտեղ էլ նրանք գտնվեն։ Այդ պատճառով էլ որպես նոր նշանի հիմնարար ձև ընտրվել է ծավալուն գունդը, որը խորհրդանշում է «ՌԻԱ-Նովոստիի» համաշխարհային ընգրկումը և Գործակալության անցումը տեքստի ձևաչափից դեպի նոր, մուլտիմեդիական չափարկում»,-ասել է Լևչենկոն։

Դիզայնի մշակող Գարսիան ունի մեդիա-դիզայնի ոլորտում աշխատանքի ավելի քան 30-ամյա փորձ։ Նա հեղինակել է Wall Street Journal և Die Zeit թերթերի, Bank of America-ի և Intel-ի ձևավորումը, արդիականացրել Gulfnews, Dow Jones և այլ միջազգային ընկերությունների ինտերնետ-պաշարները։

«ՌԻԱ-Նովոստիի» նոր լոգոտիպը համատեղում է ժամանակակից և դասական տարրեր։ Այդ զուգորդումը հիանալիորեն ներդաշնակում է գործակալության հետ, նկատի ունենալով վերջինիս ռազմավարությունը, և ես վստահ եմ, որ լոգոտիպը երկար կծառայի»,-կարծում է Գարսիան։

Դրա հիմքի վրա նոր լոգոտիպի և ֆիրմային ոճի ներդրումը հետզհետե կիրականացվի։ Նոր լոգոտիպը արդեն սկսել են կիրառել Զուբովսկի զբոսայգում գտնվող «ՌԻԱ-Նովոստիի» շինությունները ձևավորելու համար։

«ՌԻԱ-Նովոստին» հետնորդն է «АПН»-ի (1961-1991թթ.) և Սովինֆորմբյուրոյի (1941-1961թթ.), առավել մեջբերվող ռուսական տեղեկատվական գործակալությունն է, որի մուլտիմեդիական կայքը ամենից շատ այցելուներ ունեցող ռուսալեզու տեղեկատվական պաշարներից է ինտերնետում։

«ՌԻԱ-Նովոստիի» տարածաշրջանային ցանցը աշխատում է Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքներում։ «ՌԻԱ-Նովոստիի» կենտրոնական մամուլի-հարթակում ավելի շատ համաժողովներ, կլոր սեղաններ և տեսակամուրջներ են իրականացվում, քան Մոսկվայի բոլոր մյուս հարթակներում, իսկ գործակալության միջազգային համբավը պայմանավորված է 8 լեզուներով տեղեկատվական կայքերի, միջազգային ներկայացուցչությունների լայն ցանցի առկայությամբ, ինչպես նաև առաջատար միջազգային տեղեկատվական գործակալությունների և այլ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ։ 

«ՌԻԱ-Նովոստիի» լուսանկարչական բանկը հաշվում է ավելի քան 600 հազ. արխիվային, ժամանակակից և գրաֆիկական ստեղծագործություններ։–0--