Մոսկվայի բնակիչները լուսային շատրվաններով կարող են հիանալ մինչև հունվարի կեսը
19.12.2007,
14:56
Մոսկվայի բնակիչները լուսային շատրվաններով կարող են հիանալ մինչև հունվարի կեսը
Ձմեռային լուսային շատրվանները, որոնք այս տարի առաջին անգամ հայտնվել են Մոսկվայում ամանորյա տոներին, աշխատելու են մինչև հունվարի 14-ը՝ Պոկլոննայա Գորայում, Տվերսկոյ բուլվարում, Հեղափոխության Հրապարակում, Մանեժնայա, Պուշկինսկի և Տեատրալնայա հրապարակներում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիին» Մոսկվա քաղաքի գովազդի, տեղեկատվության և ձևավորման կոմիտեի աշխատակիցը։
Նա պարզաբանել է, որ հոսող ջրի նմանակումը կստացվի լուսադիոդային խողովակների օգնությամբ։
«Ամեն տարի մենք փորձում ենք ինչ-որ նոր բան մտածել ամանորյա մայրաքաղաքի ձևավորման համար։ Այս անգամ որոշում է ընդունվել միացնել լուսային շատրվանները՝ որպես քաղաքի հրավառության մի մաս», - պատմել է գործակալության զրուցակիցը։
«Շատրվանները շողշողալու են ծիածանի բոլոր գույներով», - նշել է նա։-0-