ՀԱՊԿ փորձագետները քննարկելու են զանգվածային ոչնչացման զենքի անօրինական տեղափոխման դեմ համատեղ պայքարի հարցերը

19.12.2007, 14:31
ՀԱՊԿ փորձագետները քննարկելու են զանգվածային ոչնչացման զենքի անօրինական տեղափոխման դեմ համատեղ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների փոխգործակցության հարցերը` կապված զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ)  անօրինական տեղափոխման հայտնաբերման և կասեցման, դրանց առաքման միջոցների և դրանց վերաբերող նյութերի մասին, քննարկվելու են 2007թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ փորձագետների խորհրդակցությունների ժամանակ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀԱՊԿ քարտուղարության լրատվական ծառայությունից, խորհրդաժողովի օրակարգում ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմանի օպերատիվ փոխգործակցության մեխանիզմի ստեղծման հարցերն են, որոնց նպատակն է՝ արգելել և կասեցնել ԶՈԶ անօրինական տեղափոխումը, դրանց առաքման միջոցները և դրանց վերաբերող նյութերը, ինչպես նաև կադրերի պատրաստումը և մաքսային ու սահմանային ծառայություններին համապատասխան տեխնիկական սարքավորումներով ապահովելը, նորմատիվ իրավական բազայի փոխանակումը։

ԶՈԶ բնույթը, նույնիսկ նվազագույն մասշտաբներով դրա կիրառության        սարսափելի հետևանքները թելադրում են դրանց հետ առնչություն ունեցող ապրանքների և տեխնոլոգիաների անօրինական շրջանառությունը թույլ չտալու նպատակով ձեռնարկվող միջոցների հետագա կատարելագործման խիստ անհրաժեշտությունը։

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչների խորհրդակցությունների 2007թ. երկրորդ կիսամյակի-2008թ. առաջին կիսամյակի ծրագրին համապատասխան։--0—