Պուտինն աջակցում է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը՝ ՌԴ նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Եդինայա Ռոսիան», էսեռները, Ագրարային կուսակցությունը և «Գրաժդանսկայա սիլան» ՌԴ նախագահի պաշտոնում առաջարկում են առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը, իսկ Վլադիմիր Պուտինն աջակցում է նրանց, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
«Մենք կցանկանայինք առաջարկել ձեզ այն թեկնածությունը, որին բոլորս աջակցում ենք։ Դա կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունն է»,-ասել է «Եդինայա Ռոսիայի» ղեկավար Բորիս Գռիզլովը՝ ՌԴ նախագահի և չորս կուսակցությունների առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը, ես նրա հետ մոտիկից ծանոթ եմ ավելի քան 17 տարի, և լիովին ու միանագամայն աջակցում եմ նրա թեկնածությանը»։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. մարտի 2-ին։ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ երրորդ անգամ չի առաջադրվի, քանի որ դա հակասում է ՌԴ Սահմանադրությանը։--0--