Արտասահմանում գտնվող ռուսներն իրենց ձայների 73,74 տոկոսը տվել են «Յեդինայա Ռոսիա»-ին. ԿԸՀ

03.12.2007, 13:40
Արտասահմանում գտնվող ռուսներն իրենց ձայների 73,74 տոկոսը տվել են «Յեդինայա Ռոսիա»-ին. ԿԸՀ

Արտասահմանում քվեարկած Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ձայների 73,74 տոկոսը տվել են «Յեդինայա Ռոսիա»-ին, մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, այս պահի դրությամբ 98 երկրներում գտնվող 365 ընտրական տեղամասերից մշակվել են 223 տեղամասերից ստացված տվյալները, տեղեկատվության մշակումը շարունակվում է։

Չուրովի խոսքերով, «Յեդինայա Ռոսիա»-ի օգտին քվեարկել է ընտրողների 73,74 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցության օգտին՝ 8,27 տոկոսը, ՌԴ Լիբերալ ժողովրդավարական կուսակցության օգտին՝ 4,75 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի օգտին՝ 3,46 տոկոսը, «Յաբլոկո»-ի օգտին՝ 3,99 տոկոսը, «Աջ ուժերի միության» օգտին՝ 2,56 տոկոսը, «Գրաժդանսկայա սիլա»-ի օգտին՝ 1,35 տոկոսը, Ռուսաստանի ագրարային կուսակցության օգտին՝ 0,81 տոկոսը, «Պատրիոտի Ռոսիի»-ի օգտին՝ 0,68 տոկոսը, Սոցիալական արդարության կուսակցությունը հավաքել է 0,22 տոկոս, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցությունը՝ 0,15 տոկոս։

«98 երկրներում գտնվող 223 ընտրական տեղամասներում քվեարկության տվյալներով՝ ցուցակներում ընդգրկված էր 196951 ընտրող, որոնցից 119568-ը մասնակցել է քվեարկությանը», - ասել է Չուրովը։-0-