Պուտինը փոխել է ՌԴ ռազմավարական ձեռնարկությունների ցանկը

26.11.2007, 14:40
Պուտինը փոխել է ՌԴ ռազմավարական ձեռնարկությունների ցանկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմավարական ձեռնարկությունների ցանկից մի շարք ռազմական ձեռնարկությունների դուրս հանման և դրանց պետական փաթեթները «Ալմազ-Անթեյ» հակաօդային պաշտպանության կոնցեռնին փոխանցելու մասին հրամանագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախագահի հրամանագրով՝ «ռազմաարդյունաբերական համալիրի գետաարտադրական ներուժի զարգացման և ինտեգրացված կառույցների ղեկավարման կատարելագործմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման նպատակով»՝ ռազմավարական օբյեկտների ցանկից դուրս է հանվել ավելի քան 30 ձեռնարկություն, այդ թվում նաև Վոլժսկու էլեկտրոմեխանիկական գործարանը, Վլադիվոստոկում գտնվող արևելյան ռազմական ձեռնարկությունը, Մոսկվայում գտնվող ռադիոտեխնիկայի համառուսական հետազոտությունների ազգային ինստիտուտը, Վյատսկու «Ավիտեկ» մեքենաշինական ձեռնարկությունը և «Լիանոզովսկիե ռադարի» կոնստրուկտորային բյուրոն։

Նորմատիվային ակտի համաձայն՝ այս ձեռնարկությունների բաժնետոմսերի պետական փաթեթները (25,5 տոկոսից մինչև 40 տոկոս) փոխանցվում են «Ալմաստ-Անթեին»։

Մեկ այլ հրամանով՝ նախագահը ՌԴ պաշտպանության նախարարության Կուրսկի գիտահետազոտական ինստիտուտը ընդգրկել է ռազմավարական ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների ցանկ։-0-